լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

Արայիկ Պապիկյանը հեռացվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի վարույթից

Արայիկ Պապիկյանը հեռացվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի վարույթից
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող «Սասնա Ծռեր 2» քննության ընթացքում՝ տուժող կողմի հարցաքննության ժամանակ, դատական նիստերի դահլիճ եկավ ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։   Դատարանի կողմից նա ներգրավվեց գործում որպես՝ տուժող կողմի իրավահաջորդ։ 

Վահրամ Տեփանոսյանը դատարանին հայտարարեց՝ ցանկանում է, որ դատարանում իր շահերը ներկայացնի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Հիշեցնենք, որ պաշտպան Պապիկյանն այս գործով արդեն իսկ ներգրավված էր որպես Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան։ Վերջիններս միանգամից հրաժարվեցին Պապիկյանի ծառայություններից.   

«Տուժող կողմի շահերը մեզ համար ավելի գերակա են»,- իր խոսքում նշեց Վարուժան Ավետիսյանը։   Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ ցանկություն ունի ստանձնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դերը, սակայն դատարանը նշեց, որ շահերի հնարավոր բախում կարող է լինել։   Պաշտպան Մուշեղ Շուշանյանը, սակայն, հակադարձեց։ Նա շեշտեց, որ չկա որեւէ հակասություն, եթե Պապիկյանը ներկայացնի Տեփանոսյանի շահերը.   

«Արայիկ Պապիկյանը կարող է դատարանում լինել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ առանց որեւէ իրավական նորմ խախտելու, քանի որ Պապիկյանի պաշտպանյալներ Խանդոյանին ու Ավետիսյանին երբեք առաջադրված չի եղել սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի սպանության մեղադրանքը»,- հայտարարեց Շուշանյանը։   

Մեղադրանքի կողմը որեւէ դիրքորոշում չհայտնեց միջնորդության շուրջ՝ որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։   Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ամբաստանյալների՝ պաշտպան Պապիկյանից հրաժարվելու ցանկությունը, սակայն մերժեց Վահրամ Տեփանոսյանի միջնորդությունը, շեշտելով, որ շահերի բախում այնուամենայնիվ առկա է.   

«Արայիկ Պապիկյանի պաշտպանյալներին առաջադրված չի եղել Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանքը, սակայն պաշտպանը երբեք չի առարկել պաշտպանական կողմի այն միջնորդություններին, որոնք վերաբերում էին Բիլյանի կամ Բարսեղյանի խափանման միջոց կալանքը փոխելուն, ուստի Պապիկյանն անուղղակի ձեւով մասնակցել է Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող անձանց պաշտպանությանը»,- միջնորդության մերժման հիմքում նշեց դատավոր Մակյանը։    

Պաշտպան Արայիկ Պապիկյանը հեռացվեց գործի վարույթից եւ հեռացավ դատարանից։ Քիչ անց նիստերի դահլիճը լքեց նաեւ Վահրամ Տեփանոսյանը, նշելով, որ իրեն լավ չի զգում։   

Հիշեցնենք, որ արդեն դատարանի մուտքի մոտ, Վահրամ Տեփանոսյանը Forrights-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իր տղան սպանվել է ոստիկանների կողմից, այլ ոչ թե «Սասնա Ծռեր» անդամներից որեւէ մեկի։ Հարցին, թե ինչո՞ւ պետք է ոստիկանները սպանեին իրենց գործընկերոջը, Տեփանոսյանը նշել էր. «Որդիս չի ենթարկվել իր վերադասի անօրինական հրամաններին»։   

 Ռոզա Վարդանյան        
869
Print
արդար դատաքննության իրավունք
 Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի դե՞մ 12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի դե՞մ

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: 


Արայիկ Պապիկյանը հեռացվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի վարույթից 12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

Արայիկ Պապիկյանը հեռացվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի վարույթից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող «Սասնա Ծռեր 2» քննության ընթացքում՝ տուժող կողմի հարցաքննության ժամանակ, դատական նիստերի դահլիճ եկավ ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։ &nb

«Սասնա Ծռեր»-ի գործով ցուցմունք տվեց ՊՊԾ գնգում հերթապահած ոստիկանը 12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր»-ի գործով ցուցմունք տվեց ՊՊԾ գնգում հերթապահած ոստիկանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ Նրանցից 7-ի խափանման միջոց կալանքն այս պահին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով՝ գրավով, ստորագրությամբ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: