լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի դե՞մ

 Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի դե՞մ
Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: 

Տեղեկացնոմ են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ: Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
449
Print
արդար դատաքննության իրավունք
 Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի դե՞մ 12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի դե՞մ

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: 


Արայիկ Պապիկյանը հեռացվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի վարույթից 12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

Արայիկ Պապիկյանը հեռացվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի վարույթից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող «Սասնա Ծռեր 2» քննության ընթացքում՝ տուժող կողմի հարցաքննության ժամանակ, դատական նիստերի դահլիճ եկավ ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։ &nb

«Սասնա Ծռեր»-ի գործով ցուցմունք տվեց ՊՊԾ գնգում հերթապահած ոստիկանը 12.09.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր»-ի գործով ցուցմունք տվեց ՊՊԾ գնգում հերթապահած ոստիկանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ Նրանցից 7-ի խափանման միջոց կալանքն այս պահին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով՝ գրավով, ստորագրությամբ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: