լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.09.2018 | սոցիալական իրավունքներ

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամները հույս չունեն, որ նոր նախագահն իր հետ արդարություն կբերի

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամները հույս չունեն, որ նոր նախագահն իր հետ արդարություն կբերի
«Հայաստանի կույրերի միավորում»-ն այլևս նոր նախագահ ունի. արտահերթ ընտրության ժամանակ 16 «Կողմ» և 4 «Ձեռնպահ» ձայնով նախագահ ընտրվեց միակ առաջադրված թեկնածու 65-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Նախագահի ընտրությունը հեշտ չանցավ. արդեն մեկ ամսից ավելի իրենց բողոքի ձայնը բարձրացրած ՀԿՄ-ի անդամներն առավոտից փակել էին այն սենյակի ճանապարհը, որտեղ պետք է նիստը կայանար: 

Բողոքի ակցիա իրականացնող անդամների նկատմամբ բռնություն և ուժ է կիրառվել հենց ոստիկանական աշխատակիցների աչքի առաջ, որոնք որևէ որոնք որևէ կերպ չեն միջամտել. «Մեզ ծեծեցին և քաշքշեցին, իսկ ոստիկաններից և ոչ ոք մոտ չեկավ: Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահական կազմի կողմնակիցները նման դրսևորում էին ցույց տալիս, որ մենք ևս ուժ գործադրեինք և ոստիկանական ուժերը կարողանային մեզ բերման ենթարկել, սակայն սադրանքին չտրվելով՝ բացեցինք ճանապարհը»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց բողոքի ակցիայի մասնակից Պատվական Ռևազյանը: 

Դեռևս օգոստոս ամսից նախագահության կազմի հրաժարականը պահանջող միավորման անդամների հետ որևէ հանդիպում նորընտիր նախագահը չի ունեցել: Բողոքի ակցիայի մասնակիցներն անգամ համոզմունք ունեն, որ Ռաֆիկ Խաչատրյանը տեղյակ չէ, թե ում և ինչի դեմ են իրենք ընդվզում. «Այսօր մի փոքր ելույթ ունեցավ Խաչատրյանը, որի ժամանակ նշեց, որ երիտասարդներին նույնպես տեղ են տալու միավորման կազմում, բայց մենք նման հույս չունենք: Նորից նույն է լինելու՝ իրար գործ են շարունակելու, նույն անարդարություն է լինելու»,- թերհավատորեն նշեց Ռևազյանը: 

Նորընտիր նախագահ Խաչատրյանը և բողոքի ակցիայի անդամները երեքշաբթի օրը կհանդիպեն: Վերջիններս, սակայն, չկարողացան այս պահին հստակ պատասխանել՝ այդ հանդիպումն իրենց բոլոր հարցերի պատասխանը կտա՞, թե ոչ. «Չորեքշաբթի օրը կհավաքվենք միավորման մեծ դահլիճում և կքննարկենք հետագա անելիքները: Հնարավոր է, որ չորեքշաբթի օրվանից մենք կրկին սկսենք նստացույցը»,- նշեց Պատվական Ռևազյանը:  

Ինչպես նշեցին բողոքի ակցիա իրականացնող անդամները, այն պահին նրանք դիմել են Քննչական կոմիտե՝ միավորման «անօրինությունների խնդրով», որն էլ գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ միավորման անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում չվճարվող աշխատավարձերի մասին և պահանջում՝ օր առաջ հրաժարական ներկայացնեն ՀԿՄ նախագահության ողջ անձնակազմը և բացահայտել ՀԿ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կոռուպցիան. 

«30 տարի ա նրանք նույն քաղաքականությունն ունեն. ցածր գներով իրենց ծանոթ-բարեկամների անունով ամրագրել են միավորմանը պատկանող տարածքները, վերջիններս էլ դրանք բարձր գնով այլ մարդկանց են տրամադրել և ստացված գումարը գրպանել»,- իր խոսքում նշել էր բողոքի ակցիայի մասնակից Վրեժ Մանուկյանը: 

Նկատենք, որ նախագահի թափուր տեղի համար թեկնածություն չէր առաջադրել ՀԿ փոխնախագահ Մարտին Սարգսյանը: Ինչպես ավելի վաղ Forrights-ի հետ զրույցում նշել էր՝ ակցիայի մասնակիցների կողմից շատ է շրջանառվում իր անունը՝ միավորման հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կողին. «Ախր ինչքան կարելի է իմ անունը շոշափել: Որտեղով անցնում ես՝ Մարտին, հա Մարտին, ախր անմեղության կանխավարկած կա, չի կարելի էլի»,- իր վրդովմունքն էր հայտնել նա: 

 Ռոզա Վարդանյան
139
Print
սոցիալական իրավունքներ
ԲԴԽ-ն մտնում է մատի ու մատանու՝ երրորդ և չորրորդ իշխանության արանքը 5.09.2018 | սոցիալական իրավունքներ

ԲԴԽ-ն մտնում է մատի ու մատանու՝ երրորդ և չորրորդ իշխանության արանքը

Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է երաշխավորել դատական իշխանության անկախությունը, մամուլին վերաբերող նոր իրավական ակտ է մշակում: Փաստաթուղթն անվանել են «ԶԼՄ-ների հետ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները հաստատելու մասին» որոշմ

կնոջը դարձրել է հաշմանդամություն ունեցող ու խլել բնակարանը (տեսանյութ) 5.09.2018 | սոցիալական իրավունքներ

կնոջը դարձրել է հաշմանդամություն ունեցող ու խլել բնակարանը (տեսանյութ)

Մայր ու աղջիկ` 82-ամյա Ալվարդ Մուրադյանն ու 61-ամյա Ազատուհի Գալստյանը, ընկել են մի ծուղակի մեջ, որից փրկություն գրեթե չի երևում: Սեպտեմբերի 11-ին Դատական ակտերի հարկադիր ծառայությունն աճուրդի կդնի Ազատուհու փոքրիկ, անշուք ու գորշ բնակարանը: Նրա ու ընկերոջ` Ալբերտ Փաշայանի 17 տարվա հ

Հարգարժան վարչապետ օգնության ձեռք մեկնեք մեր հաշմանդամ ընտանիքին 31.08.2018 | սոցիալական իրավունքներ

Հարգարժան վարչապետ օգնության ձեռք մեկնեք մեր հաշմանդամ ընտանիքին

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պարոն վարչապետ շնորհավորում եմ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ցանկանում եմ՝ նոր Հայաստանը դառնա աշխարհի լավագույն երկրներից մեկը և օրինակ լինի մնացած բոլոր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: