լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.09.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Կեղծ ընթերականեր ներգրավելով` քննիչը գործ է սարքել. ամբաստանյալ

Կեղծ ընթերականեր ներգրավելով` քննիչը գործ է սարքել. ամբաստանյալ
Շրջադարձային ընթացք է ստանում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը: Կա հավանականություն, որ քննչական մարմինն ընդհանրապես հրաժարվի Կարապետյանին առաջադրված մեղադրանքից: Սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Կարապետյանի գործով նախաքննությունն իրականացրած քննիչի նկատմամբ`ենթադրաբար պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշով: Ընթանում է նախաքննություն: 

2016 թվականից կալանքի տակ գտնվող Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 30-ին Կարապետյանն ապօրինի մուտք է գործել Ստեփանավանի բնակիչներ Բաբայանի և Փիլիկյանի առանձնատներ, գաղտնի հափշտակել 203 000 դրամ գումար և 2 043 700 դրամ արժողության բիժու և ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: 

Ընթանում է դատաքննություն և Կարապետյանին 2-ից 8 տարվա ազատազրկում է սպառնում: Տուժողները Գագիկ Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ընդամենը հաղորդում են ներկայացրել, որ իրենց բնակարանը թալանվել է: Իր գործը քննած քննիչի դեմ Դատախազությունում հաղորդում է ներկայացրել Գագիկ Կարապետյանը, ապա ՀՔԾ-ում բացատրություն է տվել: Նա պնդել է, որ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության փուլում քննիչը կեղծիքներ է արել` իր դեմ գործ սարքել: Կազմել է մի շարք քննչական գործողությունների վերաբերյալ արձանագրություններ, ընթերակաները, թեև քննչական գործողություններին մասնակից չեն եղել, այդուհանդերձ, քննիչի հորդորով ստորագրել են արձանագրության տակ: 

Սա ծանրակշիռ կերպով կասկածի տակ է դնում Գագիկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, և օրինականությունն ընդհանրապես:   Կարապետյանի հարազատները մեզ հետ զրույցում պնդում են, որ Ստեփանավան քաղաքում կա ընթերակաների ու ականատեսների խումբ, որոնք պարբերաբար իբր ականատես են լինում այս կամ այն հանցագործության: Տարբեր գործերով կասկածյալների դեմ ցուցմունքներ են տալիս` ականատես չլինելով դեպքին, կամ ներգրավվում են իբրև ընթերակա, ստորագրում քննչական գործողությունների վերաբերյալ արձանագրությունների տակ` չմասնակցելով դրանց: 

Նույնն է տեղի ունեցել Գագիկ Կարապետյանի դեպքում: Քննիչը կատարել է 16 քննչական գործողություն, որոնց մասնակից են դարձել վերոնշյալ շահագրգիռ ընթերակաները: Քննիչը կազմել է զննության արձանագրություն, ըստ որի` իբր ընթերակաների մասնակցությամբ զննել է Կարապետյանի գաղտնալսված խոսակցությունները: Սակայն գործում ոչ ձայնագրության աղբյուրը կա, ոչ էլ ընթերականերն են մասնակցել քննչական գործողություններին: 

Դատարանում ընթերակաները ցուցմունք են տվել, որ իրենք մասնակցություն չեն ունեցել ՝ ուղղակի քննիչը գրել է և իրենք ստորագրել են: Գագիկ Կարապետյանի գործով ընթերական մեկ այլ անձի` Դավիթ Դավթյանի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես որպես վկա: Հետո ներկայացել է քննչական մարմնին ու խոստովանել, որ սուտ ցուցմունք է տվել: Կարապետյանի գործով ընթերակա Նարեկ Գրիգորյանը և այլ ընթերականեր հարցաքննվել են միանգամայն տարբեր անձանց` Գագիկ Գյոզալյանի, Սամվել Ղուկասյանի, Հակոբ Կիրակոսյանի գործերով: Գագիկ Կարապետյանը ներկայացված փաստերն ապացուցող տվյալներ է ներկայացրել ՀՔԾ-ին: 

 Անդրադառնալով դատաքննության բուն փուլին, նշենք, որ գործով տուժողները Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ինքը՝ մեղադրյալը ևս հրաժարվել է ցուցմունք տալ:Մեղադրանքի հիմքում դրվել է մեկ անձի՝ Հարություն Վարոսյանի վկայությունը: Վերջինս, ըստ Կարապետյանի, համագործակցում է իր դեմ գործ սարքած ոստիկանների հետ և 7 անգամ փոխել է ցուցմունքները:    

Ավելի վաղ Գագիկ Կարապետյանը հարազատների միջոցով Forrights.am-ին հայտնել էր, որ իր դեմ քրեական գործ են սարքել իրավապահ համակարգի մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ: 2016 թվականին նրան բնակարանային գողության կասկածանքով ձերբակալել են: Բարձրաստիճան ոստիկանները կաշառք են առաջարկել, որ եթե 3 չբացահայտված գործ իր վրա վերցնի, գումար կտան: Ինքը հրաժարվել է, որից հետո կալանավորվել է:    

Ըստ Կարապետյանի, այսպիսի գործարք իրեն առաջարկել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի նախկին պետ Սարգիս Այվազյանը: Նրանց միջև զրույցը տեղի է ունեցել ձերբակալման օրը: Ոստիկաններն այցելել էին Ձերբակալվածների պահման վայր: Ու քանի որ Գագիկը հրաժարվել է, կալանավորել են:Երկու դրվագով բնակարանային գողության մեջ մեղադրվող Գագիկ Կարապետյանը հայտարարում է, որ ոստիկաններն իր դեմ կեղծ քրեական գործ սարքել են քննիչներ Լևոն Պառավյանի ու Արամ Չիտչյանի հետ համագործակցությամբ:   

Ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդը վստահ է, որ եթե օբյեկտիվ քննություն իրականացվի, իրեն ներկայացված մեղադրանքը կարող է վերացվել:       
559
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական  գործ կհարուցվի 13.09.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն: Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքն այսօր բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում:
Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի աղոթքները 10.09.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի աղոթքները

Գրիգոր Նարեկացու ոճով և նարեկյան հոգու փորձառությամբ է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը գրել «Աղոթարանը»: Մի քանի տասնյակ աղոթքների հավաքածուն օրերս հանձնվեց ընթերցողի դատին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ շաբաթ երեկոյան` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Դահլիճը լեփ-լեցուն էր: <

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի 31.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել Շանթ Հարությունյանի հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արմ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: